Մոսկվայում մահացել են 58 և 70 տարեկան երկու հոգի, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ COVID-19 և երկկողմանի թոքաբորբ: Այս մասին հայտնում են քաղաքի առողջապահության վարչությունից:
«Հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ քրոնիկ բրոնխիտ, հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ»:
Ռուսաստանում ապրիլի 4-ի առավոտյան տվյալներով կորոնավիրուս հայտնաբերվել է 4731 մարդու մոտ: Համաճարակի սկզբից ի վեր, հաշվի առնելով նոր տեղեկությունները, մահացել է 45 մարդ, որից 29-ը`Մոսկվայում: