ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործարք է կնքել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով նավթի արդյունահանումը կրճատելու և գները նվազեցնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ նրա՝ Մոսկվան և Էր-Ռիյադը կարող են արտադրությունը կրճատել օրական 10-15 միլիոն բարելով:
Թրամփը հավելել է, որ ինքը չի համաձայնի այս հարցում որևէ զիջման Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային, այդ թվում՝ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման կրճատումը, քանի որ դա արգելված է ԱՄՆ հակամենաշնորհային օրենքներով:
Շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ ՕՊԵԿ+ նիստի մասնակիցները չկարողացան գալ միասնական որոշման:
П