Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»

Իշխող ուժը պետք է հարցը լուծի ԱԺ-ում. Կորոնավիրուսը որոշ ժամանակ կարող է փրկել Հրայր Թովմասյանին, բայց  չի կարող նրան լեգիտիմացնել

Ապրիլի 5-ին պետք է կայանար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Համավարակի պատճառով երկրում արտակարգ դրություն հայտարարելու հիմքով` հանրաքվեն հետաձգվել է և դեռ հայտնի չէ, թե այն երբ կկայանա։

Երբ նշանակվեց հանրաքվե՝ հայտարարվեց  Սահմանադրական դատարանի  նկատմամբ տոտալ անվստահության մասին, իսկ հիմա ՍԴ-ն դեռ անորոշ ժամանակով կշարունակի գործել այդպիսի անվստահության պայմաններում։ Ստացվում է, որ ՍԴ-ի պահապան ու պաշտպանը հենց կորոնավիրուսն է։ Փաստորեն Հայաստանն այսօր միաժամանակ ապրում է երկու զուգահեռ ճգնաժամերում՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը և սահմանադրական ճգնաժամը: Իսկ ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին կորոնավիրուսն օգնեց պաշտոնավարել մինչև այսօր և դեռ որոշ ժամանակ էլ կօգնի. «Բայց որքան էլ կորոնավիրուսը հզոր է, ընդունակ չէ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին լեգիտիմություն հաղորդել։ Հետևաբար ես կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պաշտոնանկ անելու  խնդիրը մնում է մեր քաղաքական օրակարգում, և իշխանությունը պետք է այդ ուղղությամբ իրավիճակից բխող որոշումներ այնուամենայնիվ ընդունի՝ օգտագործելով սահմանադրությամբ չարգելված  ողջ գործիքակազմը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝  մենք գտնվում ենք տնտեսական ճգնաժամային վիճակում, որի ժամանակ պետք է ոչ ստանդարտ քայլեր իրականացվեն տնտեսական քաղաքականության մեջ, նաև՝  քաղաքական ռեֆորմներ.«Այդ քայլերին գնալը ներկայիս սահմանադրական դատարանով խիստ ռիսկային է։ Նույնիսկ այս ծանր իրավիճակում մտահոգ կոնտինգենտը ջանք ու եռանդ չի խնայում՝ շարունակելով հարվածներ հասցնել պետությանը։ Հետևաբաբար, այո՛, նրանց իրավիճակի վրա ներգործություն կատարելու հնարավորություն թողնելը խիստ վտանգավոր է։ Չեմ բացառում, որ որոշ հաշվարկների բերումով իշխանությունը անցնի հարցի լուծման առաջին տարբերակին, որից ինքը կամովին հրաժարվեց ու հարցը ներկայացրեց հանրաքվեի»։

Դիտարկմանը, թե նկատի ունի՝ խորհրդարանում հարցը լուծելու տարբերակը, Մեհրաբյանն արձագանքեց.«Այո, իսկ ինչու՞ ոչ։ Մենք ավելորդ փող չունենք, որպեսզի այսօրվա Սահմանադրական դատարանին այսպիսի գործունեության համար շարունակենք աշխատավարձ վճարել։ Թող գնան իրենց տունն իրենց հաշվին պահեն, ոչ թե հարկատուների և մանավանդ՝ ոչ թե ի վնաս հարկատուների»։

Իսկ արդյոք հետագայում հանրաքվե անելու դեպքում «այո»-ի շանսերը չեն նվազի, մեր հարցադրմանն ի պատասխան, քաղաքագետն ասաց.«Չեմ կարծում, որ նվազեն։ կորոնավիրուսը եթե նրանց կարող է օգնել որոշ ժամանակ էլ պաշտոնավարել, չի կարող նրանց լեգիտիմությունը ավելացնել ու երկրորդը՝ նրանց լավը դարձնել ժողովրդի աչքի առաջ։ Թող հույսները կորոնավիրուսի վրա չդնեն ու չփորձեն իրենց իբր ակտուալությունը մտցնել մեր աչքը»։

Հարցը խորհդրարանում լուծելու տարբերակին կողմնակից է նաև քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Վերջինս «Առաջին լրատվական»-ին ասաց՝ իշխող ուժին ժողովուրդը տվել է մանդատ, և «Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է հարցը շատ արագ կերպով լուծել Ազգային ժողովում.«Վիրուսը չի կարող կանգնեցնել մեր քաղաքական կյանքը»,-ընդգծեց նա։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում