Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երբեք չպետք է քաղաքացիների համար ստեղծվեն այնպիսի անհարմարություններ, որ սկսեն ըմբոստանալ

Մեր հայտարարությունը նախ պահանջ է, որպեսզի կառավարությունն այդ կարգի ազատությունների և իրավունքի սահմանափակումներ կիրառելիս լինի լիովին թափանցիկ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների գտնվելու վայրը տեղորոշելու նախաձեռնության վերաբերյալ լրագրողական մեկ տասնյակ կազմակերպությունների հայտարարությանը:

«Այսինքն՝ հետո եթե լինելու է նաև արտահոսք այդ տեղեկությունների, հասարակությանը պարզ լինի, թե ով է դրա համար պատասխանատու: Դրա համար մենք շեշտում ենք, որ նույնիսկ այս պայմաններում կառավարությունն ազատված չէ հասարակության առջև հաշվետու լինելուց և պատասխանատվություն կրելուց իր գործողությունների համար: Եթե այդ կարգի միջոցառումներ կիրառվեն, ինչպես նաև հանրային վերահսկողության որևէ տարբերակ, դա բնականաբար ավելի մեծ վստահություն կառաջացնի հասարակության մեջ, և ճիշտ ընկալումներ կլինեն, թե ինչի համար է դա արվում, և որ դա իրոք անհրաժեշտություն էր, այլ ոչ թե արշավ, այլ նպատակներ ունեցող նախաձեռնություն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք պարետ Տիգրան Ավինյանի կողմից ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները բավարար չէի՞ն՝ նաև հաշվի առնելով, որ Վրաստանում քաղաքացիների տվյալների բավականին արտահոսք է եղել, Նավասարդյանն արձագանքեց. «Պարետի ներկայացրած փաստարկները կարող են հիմնավորում լինել այդ կարգի նախաձեռնության համար, բայց դրանք բավարար չեն կիրառման արդյունավետության և ապահովության առումով: Հենց դրա մասին է մեր հայտարարությունը: Մենք, ի տարբերություն այլ կազմակերպությունների, պահանջ չենք դնում չեղարկելու այդ նախաձեռնությունը, բայց այն իրականացնելու առումով պետք է լիովին թափանցիկ և պատասխանատու լինեն կառավարությունն ու պարետատունը: Մենք ուզում ենք վստահ լինել, որ միայն սահմանափակ շրջանակի մարդկանց և կառույցների համար են հասանելի լինելու այդ տվյալները, և որ արտահոսքի հնարավորությունները շատ քիչ են: Երբ այդ անձինք ու կառույցները ներկայացված չեն հանրությանը, բնականաբար կլինեն կասկածներ, որ այդ տվյալները կարող են հայտնվել այնպիսի ձեռքերում, որոնք կարող են խախտել հասարակության և առանձին քաղաքացիների մասնավոր կյանքի պաշտպանությունը»:

Անդրադառնալով պնդմանը, որ եթե անգամ մեկ մարդու կյանք է փրկվելու այս նախաձեռնությամբ, ապա այն արդարացված է, Բորիս Նավասարդյանն ասաց. «Այդ մասին էլ կա հայտարարության մեջ: Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի արդյունավետությամբ են աշխատել, որպեսզի գնահատենք, թե որքանով էր այն համաչափ մարդկանց առողջությանն ուղղված սպառնալիքներին: Եթե ընդամենը 1-2 դեպքում արդյունավետ աշխատի, ապա դրա լայն կիրառումը քաղաքացիների շրջանում միանշանակ արդարացված չի լինելու: Դրա համար նույնպես կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի, ինչպես նաև հետագայի համար դասեր քաղի»:

Բորիս Նավասարդյանը խոսեց նաև քաղաքում տիրող իրավիճակի մասին, երբ չնայած պարետի կողմից իրականացվող խստացումներին՝ մարդիկ շարունակում են ակտիվ կյանքով ապրել. «Ամեն ինչ հարաբերական է. եթե համեմատենք այն եռուզեռի հետ, որ ունեինք մինչև համավարակի տարածումը կամ մինչև արտակարգ դրություն հայտարարելը, ապա շատ պասիվ է քաղաքը, մենք շատ քիչ մարդկանց և քիչ մեքենաներ ենք տեսնում: Բայց կիրառվող միջոցների խստության համեմատ միգուցե կարելի է ասել, որ քաղաքացիները շարունակում են ակտիվ կյանքով ապրել: Դա նշանակում է, որ միջոցները հիմնականում դաստիարակչական նշանակություն ունեն: Այսինքն՝ մարդկանց ինքնագիտակցության վրա են կենտրոնացած: Երևի այս պահին դա լավագույն որոշումն էր, և այն, որ կառավարությունը ամեն դեպքում, գոնե մինչև այս գործիքի կիրառումը, բավականին լայն վստահություն է վայելում, դա ընդհանրապես դրական գործոն է համավարակի տարածման պայմաններում: Հուսանք, որ չի խախտվի հասարակություն-կառավարություն այդ փոխըմբռնումը»:

Նրա խոսքով՝ այստեղ շատ նուրբ է բալանսի պահպանման սահմանը. «Եթե դու անցնում ես որոշակի խստացման լիմիտները, կարող է հակառակ արդյունքն ունենալ: Երբեք պետք չի հասցնել այնտեղ, որ այնքան անհարմարություններ ստեղծեն քաղաքացիների կյանքի համար, որ նրանք սկսեն ըմբոստանալ: Այստեղ սահմանը շատ նուրբ է, և առայժմ կառավարության մոտ ստացվում է այն պահպանել:

Մենք գիտենք երկրներ, որտեղ արդեն կան բողոքի դրսևորումներ, երբ այդ խստացումները հասարակության մեջ տպավորություն են թողնում, որ անհամաչափ են և այլ նպատակներ են հետապնդում, քան իրենց առողջության պահպանությունը»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում