ԱՄՆ քաղաքացիներ Դևիդն ու Կատյան, որոնք համապատասխանաբար 21 և 22 տարեկան են, վաճառել են իրենց My Year Book սոցիալական ցանցը, որը Quespasa լատինամերիկյան ընկերությանն արժեցել է 100 միլիոն դոլար:
Ինչպես նշում է The Business Insider-ը, 6 տարիների ընթացքում այս սոցցանցը կարողացել է ապահովել 17 միլիոն դոլարի ներդրում և ունի 70 միլիոն օգտատեր: Սոցցանցի այցելությունները մեկ ամսվա ընթացքում հասնում են 1.2 մլրդ-ի: