Thursday, 11 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

«Առավոտ». Ո՞րն է առաջնահերթը՝ 10-րդ դարի գլուխգործո՞ցը, թե՞ Վեհափառի «պերերիվ անելու» տեղը

Թերթի խմբագիրը գրում է. «Մայր աթոռը պնդում է, որ չի վերականգնում սրընթաց քանդվող Սանահինի վանքը, որովհետև իր միջոցները սուղ են: Այդ դեպքում ինչպե՞ս են այդ սուղ միջոցները հերիքում Երևանի կենտրոնում կաթողիկոսի նստավայր կառուցելու համար: Ո՞րն է առաջնահերթը՝ 10-րդ դարի հայ ճարտարապետների գլուխգործո՞ցը, թե՞ Վեհափառի՝ մայրաքաղաքում «պերերիվ անելու» տեղը: Եթե որևէ մեկն ասի, թե առավել կարևորը երկրորդն է, և նույնիսկ որևէ փաստարկ էլ չբերի, ես կընդունեմ, որ չեմ հասկանում մեր եկեղեցական կյանքի առանձնահատկությունները և դրա մասին էլ չեմ գրի: Բայց քանի որ ոչ մեկի լեզուն չի պտտվում նման բան ասելու, ես հակված եմ մտածելու, որ Գարեգին Բ-ն լիովին «ինտեգրացված է» այսօրվա օլիգարխիկ համակարգի մեջ և ապրում է այդ արժեքներով՝ ի՛մ դղյակը, ի՛մ ամբիցիաները, ի՛մ աշխարհիկ «կայֆերը», ոչ թե այն արժեքներով, որոնք նա ի պաշտոնե կոչված է դավանել և քարոզել:

Որքան էլ Հայ առաքելական եկեղեցու միջոցները սուղ լինեն, կա, ինձ թվում է, միջոց, որով կարելի է նպաստել մեր մշակութային ժառանգության պահպանմանը: Ենթադրենք, տեղացի կամ Ռուսաստանում փող աշխատած որևէ բանդիտ հայրենի գյուղում իր փառքը մեծացնելու և Աստծո հետ իր հարաբերությունները կարգավորելու նպատակով ցանկանում է եկեղեցի կառուցել: Մայր աթոռն այդ անձնավորությանը կարող է ասել. «Հարգելի բանդիտ, ես տեսնում եմ, որ դու աստվածավախ և աստվածապաշտ անձնավորություն ես, արի կլինի՝ այն փողը, որով դու պատրաստվում ես զարմացնել քո համագյուղացիներին, ուղղենք մեր միջնադարյան վանքերից մեկի վերանորոգմանը, եկեղեցու ցանկապատի վրա էլ հուշատախտակ կդնենք՝ «այս վանքը վերականգնել է հայ մեծ բարերար Այսինչ Այսինչյանը»: Այդ գործը քեզ ավելի մեծ փառք կբերի, քան նոր գյուղական մատուռը»: Բայց քանի որ մեր եկեղեցական վերնախավը նույն «ախպերությունից» է, նման բաներ չեն ասվում:

Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահ չէ՝ նրա հրաժարականը անիմաստ է պահանջել: Ի դեպ, ես ճիշտ եմ համարում, որ այդ պաշտոնը մարդիկ զբաղեցնում են ցմահ: Բայց չնկատել, որ տվյալ Հայրապետի կերպարը չի համապատասխանում այն պատկերացումներին, որը մեզնից շատերն ունեն հոգևորականի հանդեպ, նույնպես հնարավոր չէ: Կաթողիկոսը պիտի ոչ թե հրաժարական տա, այլ փոխի իր մտածելակերպը, հրաժարվի այն պատրանքից՝ իբր ինքն է բոլոր հարցերում ամենաճիշտը, ամեն մի քննադատությանը չպատասխանի՝ «ի՞նչ է՝ դուք ինձնից ավելի՞ մտահոգ եք այդ հարցում», որովհետև դա ունայն ինքնահավանության դրսևորում է: Դուք կասեք, որ Գարեգին Բ-ի նման պայծառակերպում հնարավոր չէ: Բայց մի՞թե Աստվածաշունչը այդպիսի հրաշքների նկարագրություն չէ: Մատթեոս առաքյալը, օրինակ, «նալոգվիի» նախկին աշխատակից էր, բայց դարձավ, չէ՞, Հավատքի զինվոր: Այնպես որ՝ հոգին փրկելը երբեբ ուշ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում