Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ապրիլյան պատերազմում մեր կորուստները չէին լինի այդչափ ողբերգական, եթե չլինեին պետական կառավարման համակարգում արմատավորված արատավոր երևույթները. Ա. Բաբաջանյան

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 2016 թվականի Ապրիլյան պատերազմին՝ գրել է.

«Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Ապրիլյան պատերազմը 1994 թվականի զինադադարի կնքումից ի վեր տեղի ունեցած ամենալայնամասշտաբ ռազմական գործողությունն էր, որին Ադրբեջանը դիմեց՝ ելնելով մի շարք աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոններից ու դրանց համադրությունից: 2016 թվականի ապրիլյան պատերազմը լայն իմաստով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքն էր:

Հայաստանն այդ կառույցին անդամակցեց որպես հիմնական փաստարկ բերելով անվտանգության խնդիրները, սակայն անդամակցությանը հաջորդած շուրջ երեք տարիները ցույց տվեցին, որ այդ արկածախնդիր քայլը թուլացրեց Հայաստանը ինչպես ներքնապես, այնպես էլ արտաքնապես: Շուրջ 3.5 տարի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո մեկ գիշերվա ընթացքում Սերժ Սարգսյանի կայացրած որոշման արդյունքում Հայաստանը ձեռք բերեց անհուսալի գործընկերոջ համարում, ինչը մեզ զրկեց աշխարհում, առավելապես Արևմուտքում բնական դաշնակիցներից: Այդ պայմաններում Ադրբեջանը, օգտվելով նաև Ռուսաստանի առնվազն լոյալ, բացառված չէ՝ նաև ստվերային աջակցությունից, դիմեց լայնածավալ ռազմական սադրանքի, որը հնարավոր եղավ կանգնեցնել բացառապես մեր զինված ուժերի, զինվորների, սպաների ու հրամանատարների անձնվեր ու իրապես հերոսական ծառայության շնորհիվ: Հայկական զինված ուժերը կանխեցին տարածաշրջանային մեծագույն ռազմական ավանտյուրան, որը մեր տղաների հակահարվածին չարժանանալու դեպքում կարող էր էականորեն փոխել ստատուս քվոն և ուժերի հարաբերակցությունը Արցախում ու նրա շուրջը:

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք կորցրինք ավելի քան 100 հայորդիների, ինչպես նաև կրեցինք շուրջ 800 հեկտար տարածքի կորուստ: Մինչև այսօր էլ ապրիլյան պատերազմի հետ կապված շատ մանրամասներ մնում են չբացահայտված: Այդ հանգամանքների ուսումնասիրությամբ է զբաղված խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը, որի աշխատանքների ավարտին, հուսանք, կտրվեն շատ հարցերի պատասխաններ:

Ակնհայտ է, սակայն, որ ապրիլյան պատերազմում մեր կորուստները չէին լինի այդչափ ողբերգական, եթե չլինեին պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ զինված ուժերում տասնամյակներ շարունակ արմատավորված արատավոր ու հոռի երևույթները, համակարգային կոռուպցիան ու գանձագողությունը: Այդ բոլոր գործոնների համադրությունը հանգեցրել
էր նրան, որ 2016 թվականի ապրիլին մեր զինված ուժերը գտնվեցին նվազ պատրաստվածության ու ապահովվածության վիճակում, ինչի համար մենք վճարեցինք մեր երիտասարդների կյանքի ու կորսված տարածքների գնով:

Անկախ բոլոր այդ հանգամանքներից ու պատճառներից, սակայն, ապրիլյան քառօրյա պատերազմը իրական հերոսապատում էր, որը կերտեցին մեր շարքային զինվորները, սպաներն ու հրամանատարները, կերտեցին՝ ցավոք վճարելով նաև սեփական կյանքով:

Հավերժ խոնարհում ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակի առաջ»:

https://www.facebook.com/babajanyana/posts/3183399255024113

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում