ԱՄՆ պետդեպարտամենտը դիմել է ամերիկացիներին խնդրանքով՝ մեծ քանակությամբ զուգարանի թուղթ չգնել։ Այս մասին իր Twitter-ում գրել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։
Իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որում դիմել է ԱՄՆ քաղաքացիներին տվյալ խնդրի կապակցությամբ, որն առաջացել է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ֆոնին։
«Ամերիկա, ավելի հանգիստ զուգարանի թղթի հարցում»,- հավելել է Օրտագուսը։
Հոլովակի վերջում նա կրկնել է վիրուսից պաշտպանվելու՝ բժիշկների հիմնական խորհուրդները։