Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

«168 ժամ». Խռիկ տալով պետք է հանել պաշտոններից. Հ. Բագրատյան

Թերթի հետ զրույցում անդրադառնալով «Ֆորբս» հանդեսի՝ Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսությունների ցանկում դասող աղմկահարույց հրապարակմանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է՝ ««Ֆորբսը» շատ մեղմ է մոտեցել։ Ե՛վ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և՛ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խեղաթյուրում են «Ֆորբսի» հարցազրույցը… «Ֆորբսը» չի ասում, թե Հայաստանն աշխարհում երկրորդ ամենավատն է, թեև ՀՀ-ն աշխարհում այսօր 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 144-րդն է 193 պետությունների մեջ (երբ Տ. Սարգսյանը դարձավ վարչապետ, 114-րդն էր):

«Ֆորբսը» մշակել է ցուցանիշների համակարգ, որ տնտեսության վատացման տեմպերով մեզանից միայն Մադագասկարն է վատ: Այս հասարակ բանը վարչապետն ու ֆինանսների նախարարը կամ չեն հասկացել, կամ իրենց չհասկացողի տեղ են դնում…»,- ասել է Հ. Բագրատյանը՝ իր խոսքերն ավելի հիմնավոր դարձնելու համար հրապարակելով իր և հայաստանաբնակ մի քանի տնտեսագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները, որոնք միջազգայնորեն հայտնի 7 հիմնական ցուցանիշների հիման վրա բացահսյտում են Հայաստանի տնտեսության իրական վիճակը:

«Առաջընթացի վարկանիշը և դրա բաղկացուցիչները 2006-2011թթ.» հետազոտության մեջ ընդգրկվել են 101 երկրներ, որոնցում Հայաստանը, շատ մեղմ ասած՝ բարենպաստ պայմաններում չէ: Մեր տարածաշրջանում առաջընթացի ամենաբարձր ցուցանիշը ստացել է Վրաստանը՝ «191» միավորով գլխավորելով աղյուսակը: Հայաստանը 101 երկրների շարքում զբաղեցրել է 96րդ տեղը՝ «-120» միավորով: Այդ աղյուսակում Ադրբեջանը զբաղեցնում է 9-րդ, իսկ Թուրքիան՝ 13-րդ հորիզոնականը»:

«Եթե այստեղ մի թիվ սխալ է, վարչապետն ու ֆինանսների նախարարը թող արձագանքեն: Նաև ՀՀ նախագահին եմ կոչ անում ուշադրություն դարձնել այս աղյուսակի վրա, վիճարկել այն: Այս 4 տարում ՀՀ-ն բոլոր ցուցանիշներով վատացել և կորցրել է 120 միավոր: Կարիք չկա քննարկել, թե ովքեր են Տ. Սարգսյանը, Վ.Գաբրիելյանը և Արթուր Ջավադյանը: Խռիկ տալով պետք է հանել պաշտոններից»,- հայտարարել է Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում