Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Արցախում հասարակությունը փոխվել է, ամեն թեկնածու իր պահվածքով հստակ տեղ է վաստակել ժողովրդի մոտ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, դուք ակտիվորեն հետևում էինք Արցախում ընթացող նախընտրական քարոզարշավին։ Ի՞նչ տպավորություններ ունեք՝ հատկապես տեղի ունեցած բանավեճից հետո, ի՞նչ ակնկալիքներ կան։

Վերջին ժամանակահատվածում քարոզարշավն այնքան էլ ակտիվ չէր ընթանում, հանդիպումները պասիվ էին՝ պայմանավորված համաճարակով։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ թեկնածուները կարողացել են իրենց մտքերն ու ծրագրերը ներկայացնել։ Ամենակարևորը, ես հույս ունեմ, որ ընտրություններն արդար կանցնեն, ընտրակեղծիքներ չեն լինի։ Ինչ արել են՝ նախապես իշխանական ռեսուրսներով արել են, տեղում չեն անի։ Իսկ ժողովուրդն այնտեղ շատ է փոխվել հեղափոխությունից հետո, մտածելակերպն ու վերաբերմունքն այլ է։ Հույս ունեմ՝ իրապես արժանի մարդիկ կընտրվեն։

– Կարծում եք՝ վարչական ռեսուրսն իր ազդեցությունը կունենա՞։

– Իհարկե, իր ազդեցությունը կունենա, որովհետև ամեն դեպքում այնտեղ սոցիալապես անապահով խավը շատ է։ Բայց չեմ կարծում, թե այնքան մեծ ծավալով, որքանով դա եղել է նախկինում։ Ժողովրդի մեջից վախն անցել է։ Հիմա մարդիկ ավելի անկաշկանդ են։ Ես հույս ունեմ, որ Սամվել Բաբայանի կուսակցությունը շատ ձայներ կհավաքի։ Եթե այդքան ռեպրեսիվ միջոցների ժամանակ նա կարողացավ այդքան ստորագրություն հավաքել, որ կարողանա ընտրության մասնակցել, վստահ եմ՝ կկարողանա հիմա ևս շատ քվե հավաքել։

– Ի՞նչ դերակատարում կունենա Սամվել Բաբայանը հետագայում։

– Սամվել Բաբայանը չի կարող նաև պատգամավոր լինել, նրան զրկեցին այդ հնարավորությունից։ Երևի վախենում են, մարդը կամային հատկություն ունի։ Երբ խոսում եմ իշխանական ռեսուրսներից՝ ամեն ինչ հենց այդտեղից սկսվեց, երբ մարդուն չթողեցին մասնակցել ընտրություններին։ Իսկ այն, որ ժողովուրդը դրան սպասում էր՝ միանշանակ է։ Արցախն իսկապես իր ցավով ապրող առաջնորդի խնդիր ուներ։ Մարդ, որը զինվոր է եղել, մարդ որը այդքան բան է արել Արցախի համար, թեկուզ հենց բանակի ղեկավարման իմաստով շատ ավելի լավ արդյունք ունեինք նախկինում։ Ինքը պատրաստ էր ծառայել հայրենիքին, ու ժողովուրդն էլ հաստատ նրան ընտրելու էր, բայց արգելեցին։ Հիմա կուսակցություն ունի, բայց կուսակցությունների անուններն այնքան նման են, որ կարող է շփոթություն լինել։ Եթե նորմալ ներկայացնեն՝ վստահ եմ, որ ժողովուրդն էլ ձայն կտա, ու իր քաղաքական ուժը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կունենա։

– Իսկ անձամբ Բաբայա՞նը։

– Բնական է՝ գործադիրում, բայց նաև կարող է իր խորհուրդներն օգտագործել, ու, վստահաբար, մեծ առաջընթաց կլինի երկրում։

– Կարծում եք՝ նախկին իշխանությունների կոչերը դեռ իրենց ազդեցությունն ունե՞ն Արցախում, ի՞նչ հնարավորություններ ունի Վ. Բալասանյանը։

– Ամեն դեպքում, էլի անձերով է պայմանավորված։ Վերջին ժամանակահատվածում ամեն մեկն իր կերպարով ու պահվածքով ժողովրդի մոտ տեղ է վաստակել։ Ինչքան էլ ռեսուրս կիրառեն, հույս ունեմ՝ ժողովրդի մոտ դա ազդեցություն չի ունենա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում