Հուլիսի 19-ին, ժամը 22:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեի մոտ գող է բռնել և օգնություն է անհրաժեշտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել 41-ամյա Անահիտ Ն.-ին, որը նույն օրը, ժամը 22:00-ին, գտնվելով թիվ 82 երթուղային տաքսու մեջ, 25-ամյա Արմինե Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 15,000 դրամ և տարբեր պլաստիկ քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:








































