Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ որևէ մեկը չի վիճարկում, որ պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կոնկրետ իրավիճակներում կապահովեն արձագանքման ճկունություն. «Ի վերջո պետության պոզիտիվ պարտավորությունն է լուծում տալ ստեղծված խնդիրներին»:
Նրա խոսքով` այս ամենը, սակայն, չի նշանակում, թե պետք է մոռանալ մարդու հիմնական և այն էլ սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին. «Չի կարելի թույլ տալ սահմանափակել մարդու իրավունքներն ու ազատությունները»:
Պատգամավորը նկատեց, որ այս նախագիծն առաջացնում է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ. «Ընդ որում, սահմանափակումներ նախատեսող օրենքը պետք է ունենա առավելագույն հստակություն և բացառի դրա կիրառության ընթացքում կամայական մեկնաբանության կամ անորոշ ընկալման տեղիք տվող դրույթներ: Իսկ այդպիսիք այս նախագծում բազմաթիվ են»:
Մանրամասները՝ տեսանյութում: