Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 37-ով՝ հասնելով 168-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ի իր էջում:
Ըստ Քոջայի հրապարակած տվյալների՝ անցնող օրը Թուրքիայում եղել է հետևյալ պատկերը.
Կատարվել է 11.535 թեստավորում, որից 1610-ը դրական է եղել, նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է 37 հիվանդ:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 76.961 թետավորում, ինչ հետևանքով կորոնավիրուս է հաստատվել 10.827 մարդու մոտ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 168-ի, 725 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժնում, բուժվածների թիվը կազմում 162: