Արքայազն Չարլզը, որի մտ նախկինում հայտնաբերվել էր կորոնավիրուս, դուրս է եկել ինքնամեկուսացումից՝ հայտնում է BBC- ն:
Ախտորոշվելուց հետո 71-ամյա արքայազն Չարլզը 7 օր անցկացրել է մեկուսացման մեջ՝ համաձայն կառավարության ուղեցույցների:
Բժշկի հետ խորհրդակցելուց հետո նա որոշել է դուրս գալ ինքնամեկուսացումից:
Թագավորական պալատից հաղորդել են, որ ներկայում Ուելսի արքայազնը իրեն լավ է զգում: