Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը` ցանկանում են տնտեսվարողներին, որոնք բաժնետիրական հանձնաժողովներ պետք է հրավիրեն և որոշումներ կայացնեն, հնարավորություն ընձեռել, առանց իրենց ռիսկի տակ դնելու, իրականացնել որոշումներ. «Փոփոխություններից են իրական ժամանակում առցանց քվեարկության, էլեկտրոնային թերթիկի գաղափարները»:
Նրա խոսքով` թույլատրվում է նաև խորհրդի նիստերն իրականացնել առցանց:
Մանրամասները՝ տեսանյութում: