Պորտուգալիայի առողջապահության նախարար Մարթա Տեմիդոն հայտնել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պատճառով դեռահաս է մահացել։ Այս մասին հաղորդում է իսպանական Efe գործակալությունը։ Տեմիդոն նշել է, որ դպրոցականը 14 տարեկան է եղել, ապրել է Օվար քաղաքում, որը գտնվում է Ավեյրուի շրջանում։
Նախարարի խոսքերով, երեխան, նախքան կորոնավիրուսի անալիզի դրական արդյունքը, իմունային անբավարարության հետ կապված խնդիրներ է ունեցել։
Նա նաև ընդգծել է, որ Պորտուգալիայում կորոնավիրուսով հիվանդացության մեծ աճ են սպասում մայիսի վերջին։