Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Աննախադեպ իրադարձություն Արցախում

Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում երեկ երեկոյան տեղի ունեցավ նախագահի թեկնածուների բանավեճը, որն աննախադեպ իրադարձություն է Արցախի ներքաղաքական կյանքում։ Սա մրցակցային քարոզարշավի, դեմոկրատական ընթացակարգով տեղի ունեցած գործընթացի գեղեցիկ ֆինալ էր։ Միջազգայնորեն չճանաչված Արցախը կարողացավ դեմոկրատիայի մաստեր կլաս ցույց տալ՝ օրինակ հանդիսանալով անգամ ժողովրդավարական կայացած երկրների համար։

Հեռուսատաբանվեճի այս ֆորմատն, անշուշտ, ուներ որոշակի բացթողումներ, որոնք արձանագրում ենք՝ Արցախի մեր գործընկերներին օրենսդրական լուծումներ հուշելու, քաղաքական մշակույթը հարստացնելու անկեղծ մղումով։

Մարտի 31-ին Արցախում անցկացվելու են երկու ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական։ Հայկական երկրորդ պետության Սահմանդրությունը ինստիտուցիոնալ մակարդակում կարևորում է նախագահի և խորհրդարանի ինստիտուտները՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմներով։ Ըստ այդմ՝ շատ կարևոր պետք է համարվեր նաև խորհրդարանական ընտրություններին վերաբերող հեռուստաբանավեճի կազմակերպումը՝ հատկապես, որ Արցախում կան ազդեցիկ գործիչներ, օրինակ՝ Սամվել Բաբայանը, որոնք տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մասնակցում են միայն խորհրդարանական ընտրություններին։

Մյուս խնդիրն այն է, որ նախագահական կամպանիայի ազդեցիկ մասնակիցներից մեկը՝ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, չէր մասնակցում երեկվա հեռուստաբանավեճին։ «Ըստ իս, հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել և դժվար թե նպաստի թեկնածուների դավանած սկզբունքների ու ծրագրային դրույթների առավել ևս հանրայնացմանը, ինչը, ըստ էության, պետք է լինի նման բանավեճի նպատակը։ Արմատական բարեփոխումների մեր հայեցակարգն այս դժվարին պայմաններում հնարավորինս ներկայացվել է ընտրողներին, հուսով եմ՝ նույնը հասցրել են անել մյուս թեկնածուները։ Ինքս հարցեր չունեմ մյուս թեկնածուներին և հուսով եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովուրդը բոլոր թեկնածուներից կարողացել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ մեր հարցերի ու ակնկալիքների պատասխանը հենց ժողովուրդն է տալու՝ մարտի 31-ին իր քվեարկությամբ»,- հեռուստաբանավեճին իր չմասնակցությունը պարզաբանել է Մայիլյանը։ Նման վարքագիծ, որպես կանոն, թեկնածուները դրսևորում են՝ կամ վստահ լինելով իրենց հաղթանակին, կամ էլ՝ համարելով, որ բանավեճն այլևս չի կարող էական ոչինչ ավելացնել չստացված կամպանիային։ Որն է Մայիլյանի մոտիվը՝ կերեևա արդեն վաղը։

Ինչ վերաբերում է բանավեճի, դիսկուրսի բովանդակությանը, որակին, ապա դրանում օբյեկտիվորեն թույլ էր ծրագրային բաղադրիչը, փոխարենը՝ առաջին պլան էին եկել քաղաքական կոնյուկտուրան, դրանից ածանցվող խմբային ու մարդկային գործոննները։ Սակայն նման պատկերը բնորոշ է ոչ միայն Արցախին, այլ նունիսկ՝ կայացած դեմոկրատական երկրներին։ Վերջին տարիներին քաղաքականությունն արժեզրկվում է ամբողջ աշխարհում ու գլոբալ այդ խնդիրը տեսանելի է գրեթե բոլոր դեմոկրատական երկրներում։

Երեկ ավելի շատ թիրախավորվում էր Արայիկ Հարությունյանը և սա օբյեկտիվ է, որովհետև նա երկար տարիներ զբաղեցրել է Արցախի վարչապետի պաշտոնը ու նաև համարվում է նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ։ Ակնհայտ էր նաև, որ մյուս թեկնածուների կողմից անհարմար հարցեր էին հասցեագրվում Վիտալի Բալասանյանին, ինչը հուշում է, որ Հայաստանի գործող իշխանության նկատմամբ նրա ժխտողական վերաբերմունքը գեներալի հավակնությունների դեմ քաղաքական կոնսենսուս է ձևավորել անգամ Արցախի քաղաքական էլիտայում։

Սակայն էականն աննախադեպ հեռուստաբանավեճի կայացման փաստն է, ինչը կապիտալիզացնում է Արցախում դեմոկրատիայի կայացման իրողությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում