Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Դոմինոյի էֆեկտով բիզնեսը շատ վատ վիճակում կարող է հայտնվել. Կառավարության որոշման ռիսկերը

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսության վրա բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման շրջանակում կառավարությունը որոշում է կայացրել  փոքր ու միջին բիզնեսին, որոնք 2019 թվականին ունեցել են 24-500 մլն դրամ շրջանառություն, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր:

Առաջին հայացքից անտոկոս, արտոնյալ պայմաններով վարկը հրաշալի որոշում է թվում, սակայն դրանում շատ ռիսկեր կան, որոնք պետք է հաշվարկել:

Ըստ որոշման՝ ոլորտները, որտեղից կարող են դիմել ՓՄՁ-ները, հետևյալն են՝ մշակող արդյունաբերություն, հանրային սնունդ, փոխադրումներ, զբոսաշրջային ծառայություններ, առողջապահական ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ։ Սրանք այն ոլորտներն են, որոնք ամենախոցելին են այս իրավիճակում և հարված են կրում։ Կա պահանջ, որ տվյալ աջակցության ծրագրին դիմող ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային ու հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն: Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10 տոկոսը։

Այս վարկային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատալով՝ աշխատավարձի վճարման, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, տուրքեր վճարելու, հումքի գնման ու ներմուծման համար՝ պայմանով, որ հումքը պետք է օգտագորածվի ՀՀ-ում։ Նաև կարող են այդ միջոցներով իրականացնել հանրային ծառայությունների ու վարձակալական վճարումները։ Վարկերը տրամադրվելու են 36 ամսով: Առաջին ամիսներին անտոկոս վարկեր են: 25-36-րդ ամիսների համար արդեն տարեկան 12 տոկոս տոկոսադրույք են ունենալու։ Առաջին վեց ամիսն արտոնյալ ժամանակահատված է և այդ ընթացքում վարկերի մարում տեղի չի ունենա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը նշեց՝ եթե այս իրավիճակից հետո ՀՀ տնտեսությունը վերադառնալու է բնականոն հունին, աշխատավարձի համար տրվող ներկա կամ հետագա վարկերը տանելի են: Իսկ եթե հանկարծ սրանից հետո բախվելու ենք  համաշխարհային և մասնավորապես ՀՀ խորը տնտեսական ճգնաժամի, նուրբ ասած, կթաղենք ՓՄՁ-ն և ընդհանրապես սոցիալական աղետի առաջ կկանգենք։

«Եթե մենք կորոնավիրուսի համաճարակից դուրս գանք և հանդիպենք խորը ճգնաժամի, այդ վարկերը ՓՄՁ-ների համար լուրջ խնդիր կդառնան: Փակված, չաշխատող տնտեսվարողին հավելյալ պարտքի տակ դնելը շատ լուրջ խնդիրների առաջ կկագնեցնի: Եթե օրինակ խանութը կամ գործարանը չի աշխատում, եկամուտ չի ստանում, ու այս ընթացքում արդեն որոշակի ծախսեր արել է, որն իր եկամուտից չի բխում, դրան գումարվում է այս վարկային պարտավորությունը,ՓՄՁ-ն   լուրջ խնդիրների առաջ կկանգնի: Ճգնաժամն իրենից ենթադրում է վաճառքների խիստ անկում, դրամի արժեզրկում և այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այն գումարները, որոնք կառավարությունը տրամադրում է վարկ բաժանելու համար, ավելի ճիշտ կլինի տվյալ միջոցներով կառավարությունը որոշակի օգնություն տրամադրի քաղաքացիներին, որոնք հարկադիր պարապուրդի մեջ են ու եկամուտ չունեն:

«Այսինքն, տրամադրեր օգնություն աշխատակիցներին՝ բեռ չդնելով բիզնեսի վրա: Հիմա շատ կարևոր է, որ այս ճգնաժամից դուրս գանք նորմալ տնտեսվարողներով, նորմալ բիզնեսով, ոչ թե կորուստներով: Եթե պետությունը կորցնի տնտեսվարողների որոշակի տոկոս, դա շատ լուրջ խնդիր կդառնա հենց պետության համար»,- մտահոգություն հայտնեց Սամսոն Գրիգորյանը:

Այն մտահոգությունների մասով, թե բանկերը այդ վարկերի մասով կամայական մոտեցում են ցուցաբերում և շատ քիչ ընկերություններ կօգտվեն դրանից, Գրիգորյանը նշեց. «Բանկերը այս դեպքում զուտ գործիք են ընտրված, քանի որ կառավարությունը տվյալ տնտեսվարողի ռիսկերը գնահատելու խնդիր ունի, բանկերը այդ գործիքակազմերը շատ շուտվանից ունե»:

«Բանկերը շատ հեշտ կկարողանան կողմնորոշվել, թե որ տնտեսվարողն այդ գումարի կարիքն իրոք ունի: Դրա համար են տրվել բանկերին, որոնք այս դեպքում ուղղակի որպես գործակալ են հանդես գալիս: Եթե տնտեսվարողը գործունեություն նորմալ չծավալի, եկամուտ չունենա, ապա լուրջ խնդիրներ կունենա բանկերի հետ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը կառավարությանը խորհուրդ է տալիս շատ լուրջ տնտեսագետների հետ, եթե հնարավոր է համաշխարհային մակարդակով, քննարկել, թե որ տարբերակն է ավելի ճիշտ՝ ուղղակի գումար տալ եկամուտից զրկված քաղաքացիներին, թե՞ վարկի տակ դնել բիզնեսին. «Եթե մի տեղ կան եթե-ներ, ապա հարկավոր է լավ կշռադատել: Եթե մենք ճգնաժամի մեջ չենք հայտնվելու, ինչը ես կասկածում եմ, ապա ճիշտ է վարկի տեսքով տրամադրելը: Բայց եթե  այս պանդեմիայից հետո մենք դուրս ենք գալու դեպի ճգնաժամ, ապա՝ մեծ խնդիր կդառնա տնտեսվարողների համար: Կառավարությունը պետք է շատ զգուշ գործի: Ես շատ դրական եմ գնահատում կառավարության որոշումները՝ աջակցություն տրամադրելու հարցում, բայց պետք է շատ զգուշ լինել դրանք տրամադրելու տարբերակների ընտրման հարցում»:

Սամսոնյանը տեղեկացրեց, որ փակված կամ չաշխատող ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները դժգոհ են աջակցության այս ձևից, քանի որ ասում են՝ եթե իրենք չեն աշխատում, սակայն վարկը վերցնում են, աշխատողների գումարները բաժանում, հետո այդ գումարները որտեղի՞ց պետք է վերադարձնեն բանկին: Գրիգորյանի խոսքով՝ այս պահին այդ խնդիրն արդեն ունեցողներ կան. «Փակ բիզնեսի համար, որը հիմա ոչ մի եկամուտ չի ստեղծում, սա հավելյալ բեռ է դառնալու: Ես չեմ կարողանում մեխանիզմն ամբողջությամբ հասկանամ: Որոշման մեջ չես հասկանում ինչ է գրված հստակ: Ընդհանուր առմամբ, զրո տոկոսով վարկը լավ բան է, բայց ինչի՞ համար է դա տրամադրվում: Դա չի տրամադրվում բիզնեսին, որպեսզի շրջանառու միջոցներ տրամադրի: Դա տրամադրվում է բիզնեսին, որպեսզի բաժանի աշխատակիցներին ու ձեռքերը ծալի նստի: Այստեղ, կարծես, պետությունը ձեռքերը լվանում է իր քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունից ու ամբողջը դնում է բիզնեսի վրա, որը ճիշտ չէ: Բիզնեսը տարիներ շարունակ հարկ է վճարել, որ պաշտպանված լինի, հիմա մերկ վիճակում պաշտպանվածությունը համապատասխան չափով չի զգում: Դա է խնդիրը»:

Հարցին, իսկ գուցե պետությունը մտածում է բիզնեսի վրա այդ գումարները ծախսելով գոնե որոշակի գումարի վերադարձ կլինի բյուջե, ոչ թե սոցիալական ապահովության ծրագրերով, որոնք անվերադարձ են, Սամսոն Գրիգորյանն ասաց. «Այդ կասկածը ես էլ ունեմ, ես էլ եմ այդպես մտածում, որ հնարավոր է: Բայց եթե բիզնեսն այլևս չաշխատե՞ց:

Պանդեմիան անցավ, բացեցինք բիզնեսը ու տեսանք, որ ոչ մի առևտուր չկա: Այսօր գիտեք լոգիստիկ խնդրներ կան:

Բեռնատարները շատ դժվարությամբ են գալիս-գնում: Չգիտես՝ հիմա գումարն ուղարկես, երբ կստանա ապրանքը՝ մեկ շաբաթից, մեկ ամսից, թե՞ մեկ տարուց: Հերթականությամբ, դոմինոյի էֆեկտով բիզնեսը շատ վատ վիճակում կարող է հայտնվել ու սա պետությանը ավելի լուրջ բեռի տակ կդնի»,- իր խոսքը եզրափակեց Սամսոն Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում