«Ռոսնեֆտը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում և սկսել է վաճառել այդ երկրի հետ կապված ակտիվները:
Նշվում է, որ վաճառքի արդյունքում ընկերությունը կստանա սեփական բաժնետոմսերի փաթեթը 9,6 տոկոսի չափով:
Ընդ որում, Վենեսուելայում ակտիվները գնում է ընկերություն, որն ամբողջովին պատկանում է ռուսական կառավարությանը:
Նախարարների կաբինետում RIA Novosti-ին հաստատեցին, որ ձեռք են բերել «Ռոսնեֆտի» ակտիվներ:
Ինչպես հաղորդել է մամուլի քարտուղար Միխաիլ Լեոնտևը, «Ռոսնեֆտն» այս որոշմամբ կատարել է բաժնետերերի առաջ պարտականությունը և այժմ ամերիկյան կողմից սպասում է հրապարակային խոստումների կատարում, այսինքն` պատժամիջոցների հանում «դուստր» ընկերության վրայից:
Նա նաև հայտնել է, որ 9,6 տոկոսի չափով ստացված սեփական ակտիվների հետագա ճակատագիրը կորոշվի ընկերության բաժնետերերի կողմից: