Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Եթե վախենում են կորոնավիրուսից, ինչո՞ւ են գալիս Արցախ՝ դիտորդություն անելու

Հասարակական-քաղաքական շրջանակներում պարբերաբար լուրեր են տարածվում, որ մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք Նախագահի և խորհրդարանի ընտրություններից առաջ 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկելու համար գումար է բաժանում Արցախի քաղաքացիներին։

<Հելսինկյան նախաձեռնություն-92>-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը <Առաջին լրատվական>-ի հետ զրույցում նշեց, որ Արցախում էլ կան նման խոսակցություններ, բայց ինքը չի կարող ստույգ պնդել, որ կա նման բան։

Հետաքրքրվեցինք, թե Արցախում իսկապե՞ս չկա կորոնավիրուսով վարակված անձ, չի՞ գրանցվել որևէ դեպք, մարդիկ ի՞նչ տրամադրություններով են պատրաստվում ընտրություններին, չկա՞ վախ կորոնավիրուսից, ինչի պատճառով ընտրությունները հետաձգելու կոչեր են հնչում տարբեր շրջանակների կողմից։

«Ժողովուրդը հանգիստ պատրաստվում է ընտրությունների։ Եթե թեստ են անում, ուղարկում Հայաստան, որ որոշվի՝ դրակա՞ն է, թե՞ բացասական, և եթե Հայաստանում ասում են՝ չկա, կարո՞ղ է սուտ են ասում»,- ասաց Կարեն Օհանջանյանը։

Արցախցի իրավապաշտպանը տարակուսած է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությունից, որն ասել էր, թե կորոնավիրուսի հանդեպ հանրության վախի մթնոլորտում հնարավոր չի լինի անցկացնել լեգիտիմ ընտրություններ։

Կարեն Օհանջանյանը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ քանի մարդ էլ մասնակցի ընտրություններին՝ անկախ թվաքանակից, դրանք համարվելու են լեգիտիմ։

«Ես խիստ դեմ եմ, որ այդպիսի անձնավորությունը լինի դիտորդ Արցախի Նախագահի և խորհրդարանի ընտրությունների ժամանակ։ Եթե ինքը ցանկանում է լինել դիտորդ, ապա ինչպե՞ս է նման հայտարարություն անում։ Ես դիմել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի Դանիել Իոաննիսյանին թույլ չտան դիտորդ լինել։ Եթե ինքը վախենում է կորոնավիրուսից, ինչո՞ւ է գալիս այստեղ՝ դիտորդություն անելու։ Երկրորդը՝ եթե հայտարարում են, որ հանրության մեջ վախ կա կորոնավիրուսի հանդեպ, ինչո՞ւ են Հայաստանից այդքան դիտորդներով գալիս Արցախ։ Կարո՞ղ է Արցախի հասարակական կազմակերպությունները չեն կարող մոնիտորինգ անցկացնել, կամ էլ 14 թեկնածուների ներկայացուցիչները չե՞ն հետևելու ընտրությունների ընթացքին։ Ի՞նչ կեղծիքներ պետք է լինեն, որ այդ 14 թեկնածուների ներկայացուցիչները չհետևեն ու չիմանան։ Եթե Հայաստանում այդքան տեմպերով տարածվում է կորոնավիրուսը, ապա ինչո՞ւ են ուզում դիտորդները այդտեղից  գալ Արցախ։ Իսկ ընտրությունները չպետք է հետաձգվեն, որովհետև անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Լարվածությունը Ադրբեջանի հետ պահպանվում է։ Ներքին կյանքում էլ կշարունակվի անվստահությունը, հնարավոր չէ նորմալ կառավարել ժողովրդին, որն ինչ-որ բանի է սպասում անընդհատ»,- ասաց Կարեն Օհանջանյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ իր տվյալներով՝ 80 հազար պաշտպանական դիմակ է պատրաստված, որոնք լինելու են ընտրական տեղամասերում, նաև այդքան միանգամյա օգտագործման ձեռնոցներ  են տեղադրվելու, որպեսզի մարդիկ հագնեն ընտրության օրը և կատարեն իրենց ընտրությունը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում