Շվեդիան Եվրոպայի վերջին երկրներից է, որ սկսեց խիստ սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին, ընդ որում՝ միանգամից ծայրահեղ․ նրանք մտադիր են օրենքը խախտողներին վեց ամսով բանտ ուղարկել:
Մինչ այժմ իշխանությունները կիրառել են միայն «փափուկ» միջոցներ, իսկ երկրի գլխավոր համաճարակաբանը ասել էր, որ Շվեդիան կզարգացնի հավաքական դիմադրողականություն հիվանդության դեմ: Ավելի քան 50 մարդու հանդիպումների արգելքը երկրում մտցվել է միայն մարտի 27-ին․ ռեստորանները, խանութները, կրտսեր և ավագ դպրոցներ շարունակում են գործել: Միևնույն ժամանակ, Ստոկհոլմում մահացությունների թիվը օր օրի ավելանում է: