Հուլիսի 19-ին, 08:30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում 34-ամյա Արամ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ 57-ամյա Գայանե Մ.-ի տանը ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, սանդուղք տեղադրելով, մուտք են գործել Գայանե Մ.-ի տուն և դանակի ու զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել վերջինիս դստերը` Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի` Արմինե Ա.-ի, ու թոռնուհուն` 5-ամյա Վիվյեն Ք.-ին, ու հափշտակելով 600 ԱՄՆ դոլար, 700 եվրո, 35,000 դրամ և ոսկյա զարդեր` դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:







































