ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն, ի պատասխան Armenpress.am-ի հարցերի, հայտնել է.
«Մեր հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է
Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա:
Նոր մեկուսացումներ չեն եղել:
Զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել»: