Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է

Գործազրկության և աղքատության աճ. ինչի կհանգեցնի տրանսֆերտների և արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազումը

Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, հայտարարված արտակարգ դրությունը դժվարացրել է մարդկանց կյանքը բոլոր իմաստներով՝ սկսած ազատ տեղաշարժից, մինչև եկամուտների հայթայթում։ Սկսել է բարդանալ հատկապես մշտական աշխատանք չունեցող և այս սեզոնին պարտադիր արտագնա աշխատանքի մեկնողների ու նրանց ընտանիքների վիճակը։ «Խոպանչիները» արտագնա աշխատանքի չեն կարողանում մեկնել, իսկ արդեն մեկնածներն էլ՝ չեն աշխատում, պարապուրդի են մատնված, քանի որ Ռուսաստանում և այլ երկրներում նույնպես վարակի տարածմամբ պայմանավորված բազմաթիվ սահմանափակումներ կան, այդ թվում՝ շինարարությունը։

Գեղարքունիքի մարզից 20 տարի շարունակ գարնանը ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող Վարդան Կարապետյանը արդեն գործատուի հետ պայմանները համաձայնեցրել էր, հավաքել ճամպրուկը, բայց արտակարգ դրության սահմանափակումներից հետո չի կարողացել մեկնել։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բարդ իրավիճակում է հայտնվել, նախորդ տարվանից բերած եկամուտները արդեն սպառվել են, և լուրջ խնդրի առաջ է կանգնելու իր ընտանիքը, եթե իրավիճակը չկարգավորվի և ինքը նորից չմեկնի արտագնա աշխատանքի։ «Ես երեք երեխա ունեմ, ընտանիք պահելու խնդրի առաջ ենք կանգնել։ 20 տարի ամեն գարուն գնացել և նոյեմբեր-դեկտեմբերին եկել եմ։ Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ, չենք կարում երկրից դուրս գանք, բայց չգիտենք էլ, ինչքան կձգվի էս վիճակը, ու դուրս գալու դեպքում Ռուսաստանում կարանք աշխատենք, աշխատանք կլինի, թե չէ։ Շատ վատ վիճակ ա, բայց էնպես էլ չի, որ Հայաստանում կարանք աշխատանք ճարենք ու ստեղ աշխատենք։ Անորոշ վիճակ ա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ իր վիճակում հարյուրավոր մարդիկ են հայտնվել։ «Մենք հիմա խոսում ենք մեր ընկերների, բարեկամների հետ, ովքեր գնացել են արդեն մինչև արտակարգ դրությունը, իրենք էլ են անորոշ վիճակում։ Մի քանի հոգի աշխատում են տարբեր տեղերում, որտեղ դեռևս արգելքներ չկան, բայց հիմնական մասը անգործ նստած է, չգիտեն՝ վերադառնան, թե ոչ»,- ասաց մեր զրուցակից քաղաքացին։

Այս ֆոնին, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազման, տրանսֆերտների կտրուկ նվազման դեպքում տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ առաջիկայում կտրուկ կավելանան գործազրկության և աղքատության թվերը՝ սոցիալ տնտեսական բոլոր հետևանքներով։ «Տրանսֆերտների նվազումը իր ազդեցությունը կունենա նաև ՀՀ բյուջեի վրա։ Շատ տխուր և ծանր հետևանքներ են լինելու, բայց այս վիճակը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ պետությունը չի հոգացել իր քաղաքացիների մասին և չի փորձել աշխատատեղեր ստեղծել իր երկրում, որպեսզի իր քաղաքացիները չմեկնեն արտագնա աշխատանքի։ Այսօրվա վիճակը 30 տարի շարունակ վատ, սխալ տնտեսական քաղաքականության ցցուն օրինակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները պետք է իրենց ռազմավարական պլանները փոխեն, ճգնաժամի հաղթահարումից հետո կառուցեն այնպիսի տնտեսություն, աշխատատեղեր, որպեսզի ֆորս-մաժորային իրավիճակներում նման անկումային վիճակ չստեղծվի։ «Պետք է այնպիսի ծրագիր մշակել, որ մարդիկ մնան երկրում և ավելացված արժեք ստեղծեն իրենց երկրում։

Դա նաև կնպաստի ժողովրդագրական իրավիճակին։ Պետությունը ինքը պետք է լինի լոկոմոտիվը այնպիսի տնտեսության, կազմակերպությունների զարգացմանը, որոնք հիմնված կլինեն ՀՀ նյութական պաշարների վրա, կլինեն գիտելիքահեն, քիչ նյութատար, և դրա հիման վրա հնարավոր կլինի ստեղծել փոքր ու միջին բիզնեսի լայն ցանց, ու կապահովվեն աշխատատեղեր»,- ասաց Արիստակեսյանը հավելեց նաև՝ ժամանակն է, որ իշխանությունը ժողովրդից ստացած քվեով անցնի կտրուկ գործողությունների և ռազմավարությունների մշակման։

Նշենք, որ 2019 թվականը եղել է մասնավոր տրանսֆերտների ամենացածր մակարդակը Հայաստանում վերջին 20-30 տարվա մեջ։ 2019-ին Հայաստան է եկել 540 միլիոն դոլարի տրանսֆերտ։ Սա այն դեպքում, երբ նախկինում դա լինում էր 1.5 միլիարդ, 1.3 միլիարդ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի խոսքերով՝ ուշագրավն այն է, որ եթե նախկինում տրանսֆերտների նվազումը շատ արագ ու շատ ուղղակի բացասական ազդեցություն էր ունենում մեր տնտեսության վրա, ապա 2018-2019 թվականներին որևէ բացասական ազդեցություն մեր տնտեսությունը չի զգացել, որը շատ կարևոր է։ Նրա խոսքերով՝ մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազման ֆոնին Հայաստանի արտաքին պահուստները կտրուկ աճել են, որը, տնտեսագետի խոսքերով, խոսում է տնտեսության որակի, կառուցվածքի, տնտեսական համակարգի փոփոխության մասին։ Իսկ թե ինչ կլինի առաջիկայում, ինչ պատկեր կստեղծվի, դեռևս վաղ է ասելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում