Արգենտինայի կառավարությունը որոշել է փակել բոլոր սահմանները՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ընդլայնել սահմանափակումը և տարածել նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային սահմանային կետերի, Արգենտինայում բնակվողների և արտերկրում կեցության իրավունքով բնակվող արգենտինացիների վրա: Այդ սահմանափակման միջոցները կգործեն մինչև մարտի 31-ը ներառյալ»,- ասվում է հրամանագրում:
Արգենտինայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին: Վերջին տվյալներով երկրում կորոնավիրուսի հաստատված 589 դեպք կա: Գրանցվել է մահվան 12 դեպք: Մարտի 20-ից երկրում հայտարարված է կարանտին: