Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է այն վտանգի մասին, որը ներկայացնում է Եվրամիության գոյություն համար կորոնավիրուսը և դրա տարածմանն ուղղված սահմանափակող միջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուր:
Նրա խոսքով ՝ վարակը սպառնալիք է նաև Շենգենյան համաձայնագրի համար:
«Եվրոպական նախագծի գոյատևումը վտանգված է», – ասել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նա նաև կարծում է, որ Շենգենյան համաձայնագիրը կորցնելու մեծ վտանգ կա: