Նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն Ուկրաինայում հասել է 196-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի ԱՆ մամլո ծառայությանը։
Առողջապահության նախարարության տվյալներով, մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 196 մարդ է կազմում, որոնցից 5-ը մահացել են, նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, հիվանդներից մեկն առողջացել է։
Ուկրաինայի կառավարությունը կարանտինը երկարաձգել է մինչև ապրիլի 24-ը։