Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Կորոնավիրուսը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը. ինչ խնդիրների են բախվում գործարարները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված աջակցության ծրագրերի նախագիծը: Փոխվարչապետի ձևակերպմամբ՝ սպառման դեֆորմացման պարագայում կա որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, ուստի պետք է ունենալ գործողությունների և միջոցառումների շարք, որոնցով այդ խնդիրը կչեզոքացվի:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին գործարարներ՝ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, «Արտ լանչ» ընկերության և «Արտ» հյուրատների հիմնադիր տնօրեն Բակուր Մելքոնյանը և «Սիս» նատուրալ ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը:

«Մեր կողմից ներմուծումները դադարեցված են, մեր խանութները փակ են: Հանգստանում ենք, այլ ելք չկա, պետք է դիմանանք: Հույս ունենք այս ամենը կարճ կտևի»,- նշեց Սամսոն Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե այս իրավիճակը երկարաժամկետ լինի, այդ ժամանակ «տրիվոգ» կլինի:

«Աշխատակիցների 50 տոկոսի չափով պարապուրդ ունենք թե՛ սննդի կետերում (քրեակատարողական հիմնարկներին և բանակին մատակարարող հատվածները չենք փակել) թե՛ հյուրատներում,- նշեց Բակուր Մելքոնյանը: -Փորձում ենք փոխհամաձայնության գալ պարապուրդի մատնված աշխատակիցների հետ, որովհետև ընդհանրապես չվճարելը անմտություն կլինի և սխալ վերաբերմունք աշխատակցի նկատմամբ: Մենք կօգտվենք նաև կառավարության ընձեռած հնարավորությունից»:

Իսկ «Սիս» ընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները,- նշեց Արմեն Հակոբյանը և վստահեցրեց.  «Մեր աշխատակիցների ինքնազգացողությունը օրը 3-4 անգամ ստուգվում է, ջերմաչափվում, աշխատում են դիմակներով: Մեր վաճառքի աշխարհագրությունը լայն է, առյուծի բաժինը Ռուսաստանին է բաժին ընկնում, այսինքն՝ այս պահին մեր կազմակերպությունը ավելի շատ տուժում է սահմանային սահմանափակումներից, նաև ռուբլու արժեզրկումից»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ կորոնավիրուսը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը, և կառավարության ասյօրվա որոշումները հօգուտ գործարարների են:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում