Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն անդրադարձավ տաքսու վարորդների խնդրին և ասաց. «Պարոն վարչապետ, ժամանակին ձեր հորդորով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան վարձու աշխատողներ: Այսօր նրանք ի՞նչ պետք է անեն իրենց ընտանիքները պահելու համար»:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ ինքը ապօրինի գործունեության կոչ չէր կարող անել. «Դուք սխալ եք ասում: Տաքսու վարորդներին մենք ազատել ենք վճարներից, բայց չենք ազատել լիցենզավորման պարտականությունից: Յուրաքարնչյուր տաքսի վարող պարտավոր է ունենալ լիցենզիա»:
Մանրամասները՝ տեսանյութում: