Երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպել է էթնոկոնֆեսիոնալ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ: Այս միջոցառմանը մասնակցել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ռուսաստանի մուֆտիների միության նախագահ ռավիլ Գայնուտդինը, Ռուսաստանի գլխավոր ռաբի Բերլ Լազարը և այլոք:
Քննարկվել են Ռուսաստանում միջկոնֆեսիոնալ և միջէթնիկ խնդիրները: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՌԴ վարչապետը նախընտրական «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» ներկայացնում է երկրի տարբեր մասերում և կազմակերպություններին: Հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյո՞ք Արա Աբրահամյանը պատրաստվում է միանալ «Ժողովրդական ճակատին»:









































