Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Ուր գնա 150 միլիարդը. թույլ չտալ 2006 և 2013 թվականների կրկնությունը

Ինչպես է բաշխվելու և ինչ էֆեկտիվությամբ է ծախսվելու 150 միլիարդ դրամի բիզնես աջակցության փաթեթը, որի մասին հայտարարել է Հայաստանի կառավարությունը: Բանն այն է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական հետևանքը Հայաստանում ունենալու է մի շարք շերտեր, և այստեղ առաջանում է մի հարց, կամ ռիսկ, որ իրականում օգնությունը կարող է հասնել ոչ թե առավել կարիքավոր շերտերին՝ լինի գործարար, թե սոցիալական հարթության վրա, այլ առավել ճարպիկներին, քաղաքականապես առավել կարողունակներին: Օրինակ՝ նախօրեին կառավարության ճգնաժամային տնտեսական քայլերի առնչությամբ բավականին դժգոհություն էր հայտնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը, լինելով ամենախոշոր գործարարներից մեկը, ըստ էության նաև բավականին սերտորեն կապակցված է մի շարք այլ մասշտաբի բիզնեսների հետ, որոնց սեփականատերերը ներգրավված են Ծառուկյանի քաղաքական նախագծում: ԲՀԿ նախագահը նկատելի, գրեթե ցուցադրական դժգոհությամբ, ըստ ամենայնի, մի կողմից ունի այդ ներգրավված շրջանակները իրավիճակից օգտվելով առավել ընդլայնելու ակնկալիք, մյուս կողմից, իհարկե, նա թերևս ակնկալում է իր դժգոհությունը ճգնաժամային իրավիճակում առավել «թանկ վաճառել» կառավարող քաղաքական մեծամասնության, մասնավորապես դրա առաջնորդի՝ վարչապետի վրա:

Քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից, այդ ակնկալիքները անշուշտ կարող են լինել հասկանալի, թեև համապետական և գործնականում համահայկական խորքային ճգնաժամի պայմաններում զուտ քաղաքական հաշվարկները թերևս պետք է մղվեն երկրորդ պլան: Մյուս կողմից, անկախ ամեն ինչից, հասկանալի է, որ պետական 150 միլիարդ դրամ փողի համար սկսվելու է բավականին թեժ մրցակցություն, շահերի բախում, և այստեղ Գագիկ Ծառուկյանը ամենևին միակը չէ, որ կարող է առաջնորդվել քաղաքական պրագմատիզմի մոտեցումներով: Ըստ այդմ, կառավարության համար էական, առանցքային խնդիր է դառնում 150 միլիարդ դրամ փաթեթի հասցեականությունը, որպեսզի պետական, հանրային փողը ծառայի հանրությանն ու պետությանը, այլ ոչ ինչպես, օրինակ, 2006 թվականի գազի գործարքի պարագայում՝ դրա մի շոշափելի մասը գնա առանց այդ էլ եկամտաբեր բիզնես ծավալող ցեմենտի երկու գործարանների սուբսիդավորմանը, մի քանի տասնյակ միլիոն դոլար բաժանելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատի օլիգարխների միջև: Կամ, ինչպես հայտնի սուբսիդիոն դիզվառելիքի գործում՝ պետական էժան վառելիք ստանա այդ ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Աբրահամյանների ընտանիքը, որը, խոշոր հողատեր լինելով, մեղմ ասած, չուներ սուբսիդիոն դիզվառելիքի կարիք, և ստացած չափաբաժինը կարող էր էապես օգնել իրապես կարիքավորներին:

Ներկայումս, իհարկե, գործ ունենք բոլորովին այլ կառավարության հետ, սակայն կառավարության լեգիտիմությունը և կոռուպցիայի դեմ քաղաքական պայքարի կամքը հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմում՝ այդօրինակ բոլոր դեպքերի համար շահառուների լայն բանակն է, որոնք փորձում են օգտագործել ամենաաներևակայելի հնարքներն ու մեխանիզմներն անգամ: 150 միլիարդը պետք է գնա իսկապես այնտեղ, որտեղ կա դրա կարիքը, որտեղ ամենից շոշափելին է տնտեսական ճգնաժամի հետևանքով կորուստը, որպեսզի այն ծառայի իրապես հանրային ու պետական անհրաժեշտությունների:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում