Երևան քաղաքի ընդհանուր իկրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանը մերժել է ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը։ Փաստաբանը դատարանի նախագահի պատասխանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Խուդոյանը դիմել էր դատարանի նախագահին դատավոր Աննա Դանիբեկյանի ժամանակավոր անաշխատունակության հիմքով խափանման միջոցը փոխելու միջնորդությունն այլ դատավորի մակագրելու համար: