Այսօր ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ ողջ տարածքում կարգելվեն առեւտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ ներկայացված վայրերում՝ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայաի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ հավելելով, որ սահմանափակումները կտարածվեն նաեւ անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման եւ համանման ծառայությունների։