Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Չարենցավանում զինված տղամարդը ծանոթուհու «նավոդկով» մտել է մի կնոջ տուն, կապկպել նրան ու հափշտակել արժեքավոր զարդեր

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մովսես Ն.-ի և Կարինե Գ.-ի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

42-ամյա Մովսես Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել նախնական համաձայնությամբ, զինված ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով:

36-ամյա Կարինե Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել վերոհիշյալ  ավազակային հարձակմանն օժանդակելու՝ հանցագործության միջոցներ, գործիք ու անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով:

Ավազակային հարձակման կատարման վերաբերյալ ահազանգը հարձակման ենթարկված կնոջից ստացվել է  2019 թվականի մարտի 8-ին:

Տասն օր անց՝ մարտի 18-ին, կամովին ոստիկանություն է ներկայացել ու ավազակային հարձակման կատարումը խոստովանել է Մովսես Ն.-ն:

Նույն օրը բերման է ենթարկվել ու հանցագործությանն  օժանդակելու համար մեղադրվել է Կարինե Գ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Գ.-ն նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա օժանդակել է համաքաղաքացի Մովսես Ն.-ին, վերջինիս խորհուրդներ ու տեղեկատվություն է տրամադրել, նրան տվել է նաև ավազակային հարձակման համար միջոցներ ու դանակ:

2019 թվականի մարտի 6-ին Կարինե Գ.-ն նախապես խոստացել է պարտակել Մովսես Ն.-ի կողմից կատարելիք ավազակային հարձակումը, նրան խորհուրդներ ու տեղեկատվություն է տրամադրել ապագա զոհի՝ իրենց համաքաղաքացուհու բնակության վայրի, նրա հետ համատեղ բնակվողների, նրա բնակարանում պահվող ոսկե իրերի ու գումարի գտնվելու տեղի մասին:

2019 թվականի մարտի 8-ին Կարինե Գ.-ն Մովսես Ն.-ին է տվել հանցագործության միջոց հանդիսացող, իր կողմից նախապես պատրաստված դիմակը, անգույն կպչուն ժապավեն, նաև՝ հանցագործության գործիք հանդիսացած դանակը:

Կարինեն Մովսեսի հետ գտնվել է հեռախոսակապի մեջ և նրան հաղորդագրություն է ուղարկել, որ Հասմիկ Բ.-ն բնակարանում մենակ է:

Այդ հաղորդագորությունը ստանալուց հետո Մովսես Ն.-ն մարտի 8-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում դիմակավորվել  է և որպես «մարտիության նվեր»՝ապօրինի մուտք է գործել Չարենցավանի շենքերից մեկի՝ իրենց կողմից որպես թիրախ ընտրված բնակարան:  Որպես զենք գորևծադրված դանակով նա տանտիրուհի Հասմիկ Բ.-ի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում է կատարել:

Մովսես Ն.-ն, ըստ դատական ակտի, կպչուն ժապավենով կապկպել է բնակարանատեր Հասմիկ Բ.-ի ոտքերն ու ձեռքերը, պահանջել է ոսկե զարդեր ու գումար:

Ապա դիմակավորված Մովսեսը տանտիրուհուն քարշ է տվել ննջասենյակ, Կարինեի նախնական ուղղորդմամբ՝ այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակել է ոսկե ու արծաթյա արժեքավոր զարդեր և դիմել է փախուստի՝ Հասմիկ Բ.-ին պատճառելով խոշոր չափի՝ 659 հազար դրամի գույքային վնաս:

Դատարանում ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են:

Տուժող կինը նշելէ, թե չի հաշտվել ամբաստանյալների հետ, խնդրել է նրանց նկատմամբ նշանակել խիստ պատիժ:

Դատարանը հաշվի է առել կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն, որ երկու ամբաստանյալներից յուրաքանչյուրի խնամքին են մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ. Մովսես Ն.-ի խնամքին են 13,  12 և 10 տարեկան, Կարինե Գ.-ի խնամքին՝ 13 և 10 տարեկան երեխաներ:

Մովսես Ն.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտվել է 6 տարի իրական ազատազրկման:

Կարինե Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  38-175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և դատապարտվել է 6 տարի իրական ազատազրկման:

Պատիժների սկիզբը կհաշվվի ամբաստանյալներին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, քանի որ ներկայումս նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Գործով հայտնաբերված, առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված ոսկե և արծաթե զարդերը կվերադարձվեն տուժող կնոջը:

Բերված վերաքննիչ բողոքով խնդրվում է Կարինե Գ.-ի պատժի մասով փոփոխել դատավճիռը, նրան իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64 և 70 հոդվածները, նշանակել մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ, կիրառել պայմանական դատապարտություն և Կարինե Գ.-ի նկատմամբ սահմանել փորձաշրջան:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում