ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև վերջ անտեսում էր ԱՄՆ հետախուզության՝ Չինաստանում կորոնավիրուսի բռնկման չափի և ինտենսիվության վերաբերյալ զգուշացումները, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին:
Ըստ նրանց, հունվարին գաղտնի ծառայությունները գիտեին, որ վիրուսը տարածվելու է ամբողջ աշխարհում՝ մեծ մասշտաբներով: «Նրանք կանխատեսել էին կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու միտումը»,- ասվում է նյութում: Հետախուզությունն ակնկալում էր, որ նախագահը միջոցներ կձեռնարկի հիվանդության տարածումը կանխելու համար, բայց Թրամփը լուրջ չի ընդունել այդ խոսքերը:
«Կառավարության շատ անդամներ պարզապես չկարողացան ստիպել Թրամփին այդ ուղղությամբ որևէ քայլ անել», – դժգոհում է աղբյուրը:
ԿՀՎ մամուլի ծառայությունը և Սպիտակ տան վարչակազմը հրաժարվել են մեկնաբանել: