ՔՕ 277.1 հոդվածում առաջարկվող «զանգվածային հիվանդացում» արտահայտությունն ի՞նչ է նշանակում, պետք է կոնկրետ թիվ նշվի, իսկ հիվանդացում բառը պետք փոխարինել վարակել բառով։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին: Պատգամավորը նաև հարցրեց, թե որ մարմիններն են վարույթը կիրառելու:
«Պատիժները խիստ են այլընտրանք չի նախատեսվում»,- նկատեց Մարուքյանը: