«Բիթլզ» խմբի հայտնի երգիչ Փոլ Մաքքարթնին պատրաստել է վավերագրական կինոնկար՝ նվիրված Նյու Յորքի ահաբեկչություններին, որոնք տեղի են ունեցել 2011 թ. սեպտեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Ֆիլմը կոչվում է The Love We Make («Սերը, որ արարում ենք»). սա մի տող է Մաքարթնիի խմբի The End երգից: Նյու Յորքի ողբերգությունից հետո Մաքարթնին կազմակերպել էր բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվել էր տուժածների հարազատներին: Ֆիլմը պատմում է հենց այդ միջոցառման նախապատրաստման մասին, որը կայացել է դեպքերից ընդամենը մեկ ամիս անց: Ֆիլմում ներառված են նաև կադրեր Նյու Յորքի բնակիչների հետ Մաքքարթնիի զրույցներից: Ֆիլմը ցուցադրվելու է 2011 թ. սեպտեմբերի 10-ին Նյու Յորքի ահաբեկչության տասնամյակի նախօրեին: