Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարության տվյալներով, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 124-ի: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել:
CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: