Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 22 դեպք, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի: Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվը այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32․ կորոնավրուսից բուժվել է 20 մարդ, մահացել՝ 4:
CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 245 հազարը: