Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Որևէ խոչընդոտ չեմ տեսել․ Անահիտ Բախշյանը՝ ԱԱԾ նորանշանակ տնօրենի մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնաթողությունից հետո վեց ամիս թափուր էին այդ պաշտոնները։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրենինը՝ Էդուարդ Մարտիրոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Արման Սարգսյանը, իսկ ԱԱԾ տնօրեն՝ Էդուարդ Մարտիրոսյանը։

Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին, 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Գործի նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին։

Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի ԱԱԾ նորանշանակ տնօրենից Հոկտեմբերի 27-ի գործին ընթացք տալու հարցում։

«Անցած վեց ամիսների ընթացքում, երբ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, որևէ խոչընդոտ չեմ տեսել, չեմ զգացել, չգիտեմ, թե ինչ վերաբերմունք ունի։ Ոչ մի տեղ ոչ մի հարցազրույց չեմ լսել այդ թեմայով։ Իրեն չեմ ճանաչում, այդ գործի հետ կապված իր գործունեությանը ծանոթ չեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Մեր ճշգրտող հարցերին, թե անցած ամիսների ընթացքում դիմումներ հղե՞լ է ԱԱԾ-ին, պատասխանե՞լ են իրեն, որքանո՞վ է դա իրեն բավարարել, Անահիտ Բախշյանն արձագանքեց․ «Ես իմ բավարարվածության մասին չեմ խոսելու։ Ես ասում եմ, որ պետության անվտանգության տեսանկյունից պետք է արվեն քայլեր։ Ես շարունակելու եմ պնդել, որ պետությունը, նկատի ունեմ Ազգային ժողովը, պետք է ձևեր գտնի՝ իրեն ճանաչելու որպես տուժող»։

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Հոկտեմբերի 27-ի գործով տուժող Սուրեն Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի տիրապետում բավարար տեղեկության այդ թեմայով։

«Բավականին համակրելի երիտասարդ է, ընդամենն այդքանը կարող եմ ասել»,- ԱԱԾ նորանշանակ տնօրենի մասին իր կարծիքը ներկայացրեց Սուրեն Աբրահամյանը։ Փոխարենը նա բավականին դրական տպավորություն է ստացել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանից, որի հետ անձամբ շփվել է։

«Ինտելեկտուալ է, բարձր կարգի պրոֆեսիոնալ է, մնացածն իրենից է կախված»,- ասաց նա։

Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը բավարարվեց՝ նշելով, որ ինքը Էդուարդ Մարտիրոսյանի պրոֆեսիոնալիզմը և անաչառությունը կասկածի տակ դնելու որևէ հիմք չունի։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կայի՞ն հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ։ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված այդ մասը Գլխավոր դատախազությունը կարճել էր չորս տարի անց՝ 2004թ․ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում