«Դեռևս Լիբանանում բռնկված ներքաղաքական ճգնաժամից, ինչպես նաև արդեն Իդլիբում թուրքական զորքերի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկեցինք Լիբանան և Սիրիա մեր համատեղ այցի հարցը և որոշում կայացրինք, որ ապրիլն ամենանպատակահարմար շրջանը կլինի նաև Սուրբ Զատիկի տոնը Հալեպի մեր հայրենակիցների հետ նշելու տեսանկյունից։ Դրանից անմիջապես հետո նապատեսվում էր այց Լիբանան։ Պետք է ասեմ, որ այցերը չեղարկելու մեր որոշումը պայմանավորված է ոչ թե Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի առկայությամբ, այլ Հայաստանում արտակարգ դրությամբ և մեր ծանրաբեռնվածությամբ։ Կարծում եմ՝ այժմ անհրաժեշտ է բոլոր տեսակի այցերը չեղարկել և մնալ Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։