Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան շրջանների ղեկավարներին հանձնարարել է 14 օրյա մեկուսացում ապահովել արտասահմանից Ռուսաստան բոլոր ժամանողների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մինչ այդ խոսքը գնում էր միայն այն քաղաքացիների մեկուսացման մասին, որոնք Ռուսաստան են ժամանել համաճարակային անբարենպաստ վիճակով երկրներից:
Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Ռուսաստան բոլոր ժամանողները պետք է այդ մասին հայտնեն «թեժ գծին» եւ մեկուսանան տնային պայմաններում, իսկ տան բացակայության դեպքում կտեղափոխվեն հիվանդանոց: