Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մինչ այժմ Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպան աշխատող Էրիկ Ռուբինը նշանակվել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով Թինա Քեյդենաուին։ Վերջինս իր հերթին նշանակվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ։
Ռուբինի պարտականությունների գոտում են գտնվում Հարավային Կովկասի երկրները, Թուրքիան, Հունաստանն ու Կիպրոսը։
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ իր նոր կարգավիճակում Էրիկ Ռուբինը մասնակցել է հուլիսի 18-ին Վաշինգթոնում տեղի ունեցած պաշտպանության և անվտանգության հարցերով վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի աշխատանքային խմբի հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն։