Հուլիսի 19-ին ժամը 12:10-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի պետական համալսարանի Անանիա Շիրակացիի անվան ճեմարանի մասնաշենքում հեռակառավարվող ծխարձակիչ սարք է տեղադրված:
Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանում նման մասնաշենք չկա, իսկ Անանիա Շիրակացիի անվան ճեմարանը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության և ազգային անվտանգության աշխատակիցներ:
Ոստիկանության կինոլոգիական ծառայության ուժերով կատարվել է շենքի զննում, ծխարձակիչ սարք չի հայտնաբերվել:









































