Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Աշխարհը վերաձևվելու է, ջնջվելու է այն ամենը, ինչն այլևս կենսունակ չէ. թունավոր կառույցներից հրաժարվելու ժամանակը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում վարչապետին հարց ուղղեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Հայաստանի՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ գործընկերների հետ համագործակցության մասին։ Լինելով այդ կառույցների անդամ՝ արդյոք անցկացվո՞ւմ են քննարկումներ միասնական ջանքերով հարցին անդրադառնալու և այդ մարտահրավերներին պատասխանելու համար։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով բարձրացված հարցին՝ ասաց. «Ծագումով լիբանանցի մի ամերիկացի գրող կա՝ Նասիմ Թալեբ, նրա «Սև կարապի» տեսությունը արդիական է այսօր։ Իրադարձությունները, որոնք կարող են խորապես ցնցել աշխարհը, ընդհանուր առմամբ կանխատեսելի չեն, ու դրա մասին «կանխատեսում են» միայն պոստ-ֆակտում։ Բայց սա այն ցնցումն է, որն ընդհանրապես պատմության ընթացքից դուրս է դնում այն ամենը, ինչն այլևս ոչ ոքի պետք չէ, և այն ամենը, ինչը կենսունակ չէ։ Այդ իմաստով կորոնավիրուսի պանդեմիան խաղում է այդ սև կարապի դերը։ Մենք տեսնում ենք, որ դե ֆակտո տնտեսական դաշինքները, միջպետական պայմանագրերն ուղղակի չեն աշխատում, աշխարհակարգն այսօր պառկած է։ Դե ֆակտո այլևս չի գործում շենգենյան տարածքը, դե ֆակտո չի գործում ռուսական որևէ ֆորմատ, փակ է նույնիսկ Ռուսաստան-Բելառուս սահմանը։ Ինչպես Հայաստանում են հիմա խորհուրդ տալիս՝ գնացեք ինքնամեկուսացեք և արտաքին աշխարհի հետ կապ պահպանեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ դա բխում է ձեր ու բոլորի շահերից միաժամանակ։ Մենք տեսնում ենք, որ պետությունների միջև հարաբերությունները նույնանման բնույթ են կրում։ Այսինքն՝ ամեն պետություն ինքնամեկուսացել է ու այլ պետության հետ կոնտակտ է պահպանում միայն այն չափով, երբ դա կենսականորեն անհրաժեշտ է»։

Այս իմաստով, ըստ Մեհրաբյանի, նպատակահարմար չէ խոսել այլ պետությունների հետ համագործակցության մասին. «Ի՞նչ ԵԱՏՄ, ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ ԱՊՀ։ Բայց, մյուս կողմից էլ, մենք հասկանում ենք, որ առանց ամբողջ մարդկության միահամուռ ջանքերի շատ բարձր գին կարող են վճարել։ Ես այս կոնտեքստում խիստ կարևորում եմ «Մեծ յոթյակի» երեկվա ընդունած համատեղ հայտարարությունը, բայց այստեղ խոսքը աշխարհի առաջատար յոթ ժողովրդավարական պետությունների մասին է, որոնք քաղաքական, տնտեսական, գիտական, ռազմական, տեխնոլոգիական առաջատարներն են աշխարհում։ Այո՛, նրանք միավորում են իրենց ջանքերը։ Ըստ իս՝ այս ամենը գալու է ընդհանրապես վերաձևելու աշխարհը, ջնջելու ու նորից նկարելու՝ քաղաքական իմաստով։ Եվ այդ ընթացքից դուրս է դրվելու այն ամենը, ինչը կենսունակ չէ։ Իսկ հենց հիմա, մեր խոսակցության պահին շատ պարզ երևում է՝ ինչն է կենսունակ, ինչն է պետք, ինչն ուղղակի թղթի վրա գոյություն ունի, չի աշխատում ու որպես հնոտի մնացել է նկուղում՝ թափելն ափսոս է, շալակելը՝ ծանր»։

Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ որևէ կապ չպետք է ունենա։ Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այն որակեց որպես թունավոր, Պուտինի երևակայությամբ ԽՍՀՄ-ը վերականգնելու անհաջող փորձ. «Այդ կառույցը դրական հեռանկար չունի, ու Հայաստանն ինչքան հեռու մնա, այնքան լավ։ Քանի որ կորոնավիրուսն այդպիսի լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, չի շրջանցել ո՛չ Ռուսաստանը, ոչ էլ ԵԱՏՄ անդամ այլ երկրներ՝ նրանց հետ առնչվելը, գործարքներ անելն առնվազն անլուրջ է։ Ես իմ սկզբունքների տեսանկյունից ասեմ՝ այս կառույցին մասնակցելը լավ տեղ չի տանելու, արդեն չի տարել, մենք գնում ենք անհայտ ուղղությամբ»։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ճգնաժամն առիթ է վերանայելու մեր առաջնահերթությունները, չնայած Հայաստանը նման հնարավորություն ուներ դեռ երկու տարի առաջ. «Մենք պետք է վաղուց դա անեինք։ Որքան ես գիտեմ՝ այսօրվա իշխանության ղեկավարը վաղուց վերանայել է այդ հարցը։ Մենք հիշում ենք, թե ընդդիմադիր պատգամավոր լինելու տարիներին ԵԱՏՄ-ի մասին ինչ էր ասում։ Կարծում եմ՝ մենք պետական մակարդակով մեր դիրքորոշումը վաղուց պետք է խմբագրած լինեինք ու արդեն երկու տարի քայլեինք այլ ուղղությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի հետագծին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում