Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան երկուշաբթի, մարտի 16-ին հաղորդել է, որ երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը 18-ից 47-ի է հասել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։ Նա հայտարարել է, որ 29 նոր վարակվածները կապված են ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։
«Երեք վարակվածները վերադարձել են Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից։ Արտասահմանի պատճառով վարակվելու հավանականության ռիսկը շարունակում է բարձր մնալ»,- գրել է Քոջան։