«Ծանոթ եմ պարոն Բագրատյանի գրառմանը, առաջարկներին ինչպես նաև բոլոր քիչ թե շատ մեծ լսարան ունեցող մարդկանց ու մասնագետների տեսակետներին։ Ուզում եմ ասել, որ թե՛ պարոն Բագրատյանի առաջարկները, թե՛ մնացած առաջարկները շատ մանրամասնորեն քննարկվում են թե՛ կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբում, թե այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ։ Այսինքն՝ կան առաջարկներ,որոնք համընկնում են, կան առաջարկներ, որոնք նոր են, կան առաջարկներ,որոնք մերժվել են արդեն, բայց այս պահին առանձին լուծումների մասին նպատակահարմար չեմ համարում խոսել,որովհետև այդ լուծումները պետք է մշակվեն ամբողջական փաթեթով, նոր ներկայացվեն։Եթե ես հիմա մի բան ասեմ, հետո դա փոփոխվի դա սխալ սպասումներ է ձևավորելու։Ընդամենը մի բան կասեմ,որ բոլոր խնդիրները, բոլորը առանց բացառության տնտեսության հետ առնչվող ամենափոքր տեխնիկական թվացող խնդիրներից մինչև մաքուր տնտեսական մեծ խնդիրներ ուշադրության կենտրոնում են և համապարփակ փաթեթներ են պատրաստվելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված հավանական տնտեսական ճգնաժամի կանխարգելմանը: