Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր իրենց բողոքն էին արտահայտում Երևանի քաղաքապետարանի առջև: Ի տարբերություն նախորդ անգամների, այսօրվա ցույցը մարդաշատ չէր: Մասնակիցներից ոմանք ցանկանում էին նստացույց սկսել՝ ասելով, որ տանը պարապ նստելու փոխարեն կնստեն քաղաքապետարանի առջև:
Հաշվի առնելով այն փաստը, որ այս օրերին նախորդ ցույցերի մասնակիցների մեծ մասը, ինչպես նաև պաշտոնյաների մեծամասնությունը քաղաքում չեն, նրանք որոշեցին բողոքի ակցիաները վերսկսել սեպտեմբերի 1-ից:
«Շատ ղեկավարներ քաղաքում չեն, ուստի որոշել ենք, որ սեպտեմբերի 1-ից, երբ կսկսվի աշնանային նստաշրջանը, այդ ժամանակ կհավաքվենք Ազգային ժողովի մուտքի մոտ և կխափանենք նրանց աշխատանքը, մինչև մեր հարցին պատասխան չտան»,- ասաց ցույցի ակտիվ մասնակիցներից մեկը:






































