Friday, 26 04 2024
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ

Գերմանիան ժամանակավորապես փակում է հարևան հինգ երկրների հետ սահմանները

Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է: Հաղորդագրություն է տարածել Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։

«Սահմանային անցակետերին ստուգումները կիրականացվեն դաշնային և համապատասխան երկրամասային ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումների կողմից:

Այս պահի դրությամբ, այդ սահմանափակումները չեն գործում բեռնափոխադրումների, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր աշխատանքի բերումով պարտավոր են սահմանը հատել (օրինակ՝ բժիշկներ, պետական ծառայողներ):

ԳԴՀ քաղաքացիները և ԳԴՀ-ում մշտական կացության իրավունք ունեցող անձիք կարող են մուտք գործել Գերմանիա:

Մնացյալ ճամփորդողները, առանց հատուկ կարևորության հիմքերի, չեն կարող նշյալ 5 երկրներից մուտք գործել ԳԴՀ:

Մուտքի արգելքը գործում է նաև այն անձանց համար, ում մոտ կհայտնաբերվի COVID-19 վիրուսի ախտանիշ կամ կասկած: Նմանօրինակ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչները համապատասխան առողջապահական գերատեսչությունների հետ կապ կհաստատեն, որից հետո միայն որոշում կընդունվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը նաև հայտնում է, որ օտարերկրյա պետությունների այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես գտնվում են Գերմանիայում (գործող Շենգենյան մուտքի արտոնագրով՝ զբոսաշրջություն կամ ժամանակավոր գործուղում) և նրանց մուտքի արտոնագրի ժամկետը լրանում է, պետք է դիմեն տվյալ քաղաքի օտարերկրացիների հարցերով պատասխանատու գերատեսչություն (Ausländerbehörde)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գերմանիայում գտնվելու կեցության ժամկետը երկարաձգելու / օրինականացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում