Sunday, 21 06 2026
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում

Երևան են ժամանել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը

Անցած գիշեր Երևան են ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը:

Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Ինչպես նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, Պրեսկոտը և Ֆիշերը փաստահավաք այս առաքելության շրջանակներում Հայաստանի իշխանությունների և ընդդիմության հետ քննարկելու են երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները: Անդրադարձ է լինելու բարեփոխումների ծրագրերին, հատկապես՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական բարեփոխումներին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ:

Ազգային ժողովից «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է, որ համազեկուցողները չորեքշաբթի օրը հանդիպելու են խորհրդարանական ուժերի հետ:

Ջոն Պրեսկոտը և Ակսել Ֆիշերը հանդիպելու են Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Համազեկուցողները իրենց փաստահավաք առաքելությունը կավարտեն հինգշաբթի օրը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մտադիր է համազեկուցողների հետ հանդիպմանը բարձրացնել 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների չբացահայտման հարցը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անհրաժեշտության խնդիրը:

2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ այս անգամ համազեկուցողների հետ հանդիպելու իրենց դիմումը մերժվել է:

«Մեր համար շատ անսպասելի էր այն, որ ԵԽԽՎ-ի գրասենյակից մեր դիմումին ի պատասխան տեղեկացանք, որ հանդիպումը չի կայանալու՝ այն պատճառով, որ համազեկուցողները շատ զբաղված են և նրանք մեկ օրով են եկել», – ասաց Ալլա Հովհաննիսյանը:

«Մենք համազեկուցողների հետ հանդիպում ենք պահանջում: Անաչառ զեկույց պատրաստելու համար նրանք պետք է մեզ լսեն», – հայտարարեց մարտի 1-ին զոհված երիտասարդի մայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում